«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Նադարյանն ու նրա հարազատները զարմացած են հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի աշխատելաոճից: Գողության մեջ մեղադրվող Արման Նադարյանին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է դատապարտել 5 տարվա ազատազրկման: Նրա պաշտպանը հավաստիացրել է, որ կբողոքարկի Վերաքննիչ դատարան: Բայց պարզվում է` Լյուդվիգ Ավետիսյանը սահմանված մեկամսյա ժամկետում չի ներկայացրել բողոքը: Արդյունքում վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով:

Ի դեպ, Արմեն Նադարյանը մեկ այլ քրգործով էլ է մեղադրյալ ու էլի շահերը պաշտպանը Լյուդվիգ Ավետիսյանն է: Նադարյանը գրավոր դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանին’ խնդրելով իր գործը հանձնել այլ պաշտպանի:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ


















































