ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Հաղթանակի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությանը կազմակերպված ընդունելությանը
Ես նույնպես ցանկանում եմ միանալ շնորհավորանքներին իմ խորը հարգանքի, երախտիքի խոսքերով: Եվ իսկապես մենք գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի՝ մեր պապերի, մեր հայրերի հիշատակի առաջ, ովքեր վճռական ներդրում ունեցան աշխարհը ֆաշիզմից և նացիզմից ազատելու գործում՝ ազատություն պարգևելով միլիոնավոր մարդկանց:
Նրանց սխրանքը հավերժ կմնա երախտապարտ սերունդների հիշողության մեջ: Այս հաղթանակը նախկին Խորհրդային Միության բոլոր ազգերի և հակահիտլերյան կոալիցիայի պետությունների ձեռքբերումն է: Այն հնարավոր դարձավ շնորհիվ կռվի դաշտում անմահ սխրանքի և թիկունքում անձնուրաց ջանքերի: Մայիսի 9-ը մեր հավաքական հիշողության օրն է, թե ինչպես ենք միասին կռվել, միասին աշխատել, միասին գնացել դեպի հաղթանակ: Սերնդեսերունդ մեր ընտանիքներում պահպանվում է մեր զոհված հերոսների հիշատակը, փոխանցվում են անձնական հիշողությունները և հերոսական մարտի մասնակիցների ապրումները: Մենք չենք մոռանա ճշմարտությունը պատերազմի մասին, մոռանա այն, որ հենց համերաշխությունն է օգնել հաղթել ֆաշիզմը: Միասնականության և փոխօգնության անգին փորձը պարտավորեցնում է մեզ ամրապնդել բարեկամության կապերը և շարունակել մեր ջանքերը` ուղղված խաղաղության, անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման ապահովմանը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս մեծ հաղթանակի կապակցությամբ:

Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ շնորհակալ են Ձեզ։ Շնորհավորում եմ բոլորիդ: Շնորհավոր Մայիսի 9:
ԱԳՆ մամուլի հաղորդագրություն


















































