Pigs in a blanket` այս զվարճալի անունն է կրում խմորապատ նրբերշիկներով այս ուտեստը: Խմորը կարելի է վերցնել ցանկացած՝ ե՛ւ դրոժով, ե՛ւ շերտավոր, ե՛ւ ծեծած, ե՛ւ մածունով: Գլխավորը՝ նրբերշիկներն ամբողջությամբ չփակելն է, որպեսզի ստեղծվի բարուրի կամ ծածկոցի էֆեկտ:
Անհրաժեշտ մթերքները
Նրբերշիկներ- 10-12 հատ
Խմոր- 500 գրամ
Կարդացեք նաև
Ձվի դեղնուց- 1 հատ
Կաթ կամ ջուր- 1 ճաշի գդալ
Քունջութ- 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Ամենահեշտ տարբերակն, իհարկե, պատրաստի շերտավոր խմոր գնելն է: Այդ դեպքում ձեզ պետք կգա 1 տուփ: Խմորը բացել գրտնակով, բաժանել նրբերշիկների քանակով քառանկյունների: Իհարկե, կարելի է նաեւ երկար-բարակ շերտեր կտրել եւ նրբերշիկները պարզապես պարուրել խմորով, սակայն այս եղանակով ծածկոցի էֆեկտն ավելի համոզիչ է թվում:




Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ՝ սառը վիճակում: Հրաշալի տարբերակ է ինչպես մեծերի համար՝ գարեջրի հետ, այնպես էլ՝ մանկական հավաքույթների համար:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ


















































