Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր ընթանում է Մարտի մեկի գործով առաջին նախնական դատական նիստը: Մեղադրյալներից ներկա է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, մտնելով դատական նիստերի դահլիճ, ձեռքով ողջունեց ապակե պատնեշից այս կողմ գտնվող աջակիցներին: Նիստերի դահլիճում է նրա որդիներից Լեւոն Քոչարյանը:
Լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ հոր հանդեպ կիրառված, իր բնորոշմամբ, ապօրինի կալանքը կվերացվի: Նա խոսեց նաեւ իրենց ընտանիքի ունեցվածքի մասին: Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է քննել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Նա մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար: Նիստին ներկա է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: