Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի նախնական նիստը. Քոչարյանի որդին խոսեց հոր եւ իրենց ունեցվածքի մասին

Մայիս 13,2019 14:54

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր  ընթանում է Մարտի մեկի գործով առաջին նախնական դատական նիստը: Մեղադրյալներից ներկա է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, մտնելով դատական նիստերի դահլիճ, ձեռքով ողջունեց ապակե պատնեշից այս կողմ գտնվող աջակիցներին: Նիստերի դահլիճում է նրա որդիներից Լեւոն Քոչարյանը:

Լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ հոր հանդեպ կիրառված, իր բնորոշմամբ, ապօրինի կալանքը կվերացվի: Նա խոսեց նաեւ իրենց ընտանիքի ունեցվածքի մասին: Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է քննել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Նա մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար: Նիստին ներկա է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Մանրամասն՝ տեսանյութերում

Լուիզա ՍՈՒՔԻԱՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031