Ցուցարարների մի խումբ այս պահին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ է եւ արգելափակել է մուտքը։ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ներսում է, նա առավոտյան կարողացել է հաղթահարել փոքրաթիվ ցուցարարների արգելքը եւ մտնել շենք։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել շրջափակել դատարանների, եւ ոչ Բարձրագույն դատական խորհրդի շենքը։
11:35 Գագիկ Հարությունյանը գնացել է հարեւան մասնաշենք, բայց ցուցարարները հետնամուտքում են, եւ նրան չի հաջողվում դուրս գալ շրջափակումից։ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հետնամուտքում զրուցում է ցուցարարների հետ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: