Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները նամակ են գրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նույն նամակը հասցեագրել են նաեւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Քիչ առաջ սեւազգեստ մայրերն այստեղ էին եւ բողոքում էին, որ Նաիրա Զոհրաբյանը չի ստեղծում ժամանակավոր հանձնաժողով՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցը քննելու համար: Հարգարժան մայրերի մոտ թյուր տպավորություն էր ստեղծվել, որ ժամանակավոր հանձնաժողով կարող է ստեղծել մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը եւ չգիտես ինչու, մենք այդ հանձնաժողովը չենք ստեղծում: Հարգարժան մայրեր, ես երկու ձեռքով պաշտպանում եմ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկը, եթե այն տեղավորվի մեր լիազորությունների սահմանում»:

Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































