ՀՀ նկարիչների միությունում բացվեց Մարիամ Գալստյանի «Հայացք ներսից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Հեղինակը ցուցահանդեսին ներկայացրեց դիմանկարների ավարտուն մի շարք: Նկարչուհին ասաց, որ սովորաբար ինքը սիրում է ներկայացնել այն շարքերը, որոնք պատրաստի են ու այդ նկարների, մտածողության, թեմայի հետ դադարել է առնչվել: Եվ միայն այդ ժամանակ կարող է հանգիստ անցնել նոր թեմաներով նկարներ ստեղծելուն:
Ցուցահանդեսի ընթացքում ելույթ ունեցավ ճարտարապետ Լևոն Իգիթյանը: «Մարիամը երիտասարդ նկարչուհի է, ում անունը մենք դեռ շատ ենք լսելու և հպարտանալու: Այժմ նրան քչերն են ճանաչում, բայց կգա ժամանակ, որ իր ցուցահանդեսներին չի հասցնի ընդունել ներկաների շնորհավորանքները »,-ասաց նա:

Մերի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


















































