Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ստեփանյանը Տուլայում 10-րդ տեղը գրավեց օմնիում մրցաձեւում

Մայիս 28,2019 21:30

Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ավարտեց մրցելույթները Տուլայի «Գրան Պրիում»:

Այսօր մասնակիցները մրցեցին օմնիումում (4 մրցաձեւ), որտեղ Էդգարը 36 ուժեղագույն մրցակիցների հետ պայքարում զբաղեցրեց 10-րդ տեղը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին ասաց, որ Տուլայում, Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում իրենք կաշխատեն հաղթել կամ մրցանակային տեղ գրավել, սակայն դա չէ իրենց այսօրվա գերնպատակը: Մարզչի խոսքով,  իրենք քայլ առ քայլ մարզաձեւ են ձեռք բերում, որպեսզի պատշաճ ներկայանան Մինսկում կայանալիք Եվրոպական խաղեր:

Հեծանվորդները մայիսի 30-ին Տուլայից կտեղափոխվեն Մոսկվա եւ պայքարը կշարունակեն այնտեղ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031