11 սեպտեմբերի, 2026 թ․, Երևան․ 16 պրոֆեսիոնալ թիմ աշխարհի տարբեր երկրներից. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։
Միջազգային մրցաշարն անցկացվում է չորս մրցափուլով, որոնց ընթացքում շուրջ 300 մասնակիցներն անցնում են ընդհանուր 568 կմ՝ հաղթահարելով շուրջ 5300 մետր վերելք։ Մրցուղիներն անցնում են Հայաստանի տարբեր մարզերով և ճանապարհներով, իսկ մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի Երևանում։
Tour of Armenia-ի անցկացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքի համար, քանի որ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալվել է միջազգային մակարդակի պրոֆեսիոնալ հեծանվային մրցաշար։ Այն միաժամանակ նոր հարթակ է հայկական հեծանվային սպորտի զարգացման, տեղացի մարզիկների միջազգային փորձի ընդլայնման և Հայաստանի՝ որպես սպորտային ուղղության ներկայացման համար։ Մրցաշարի միջազգային հեռարձակումը հնարավորություն կտա աշխարհի տարբեր երկրներում հեծանվասպորտի երկրպագուներին հետևելու մրցմանը և դրա միջոցով բացահայտելու Հայաստանը։
Կարդացեք նաև
«Միջազգային մասշտաբի միջոցառումների անցկացումն այսօր անհնար է առանց հուսալի կապի և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների։ Tour of Armenia-ն կարևոր իրադարձություն է Հայաստանի համար ոչ միայն սպորտային, այլև միջազգային տեսանելիության առումով։ Ուրախ ենք լինելու այս մրցաշարի տեխնոլոգիական գործընկերը և մեր հնարավորություններով նպաստելու դրա բարձր մակարդակով անցկացմանը։ Team-ի համար կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք Հայաստանը կապում են միջազգային հարթակների հետ և նոր հնարավորություններ ստեղծում երկրի, սպորտի ու հասարակության զարգացման համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
«Նման մասշտաբի միջազգային մրցաշարի կազմակերպումը շատ ավելին է, քան պարզապես մրցութային չորս օրերի անցկացումը։ Tour of Armenia-ն բացառիկ հնարավորություն է Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու՝ իր հարուստ բնությամբ, պատմամշակութային ժառանգությամբ և զբոսաշրջային մեծ ներուժով։
Այս ամենն աշխարհին պատշաճ և անխափան ներկայացնելու համար կարևոր է նաև վստահելի տեխնոլոգիական ենթակառուցվածքն ու աջակցությունը։ Ուրախ ենք, որ Tour of Armenia-ի տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia-ն»,-նշում է Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը:
Team Telecom Armenia-ն, լինելով ազգային օպերատոր, շարունակելու է իր ներդրումն ունենալ երկրի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում հայկական ներուժը ներկայացնելուն միտված նախաձեռնություններում:
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Հասարակայնության հետ կապերի բաժին




















































