Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի մեկի կապակցությամբ փուչիկապատվել էր պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ տեխնիկան

Հունիս 01,2019 18:21

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ անցել էին ուժեղացված ծառայության։ Նպատակը փոքրիկների օրն ապահով ու անմոռանալի դարձնելն էր։
Առավոտյան Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի սաները ոստիկանների հետ այցելեցին Երևանի կենդանաբանական այգի։

Նրանք շրջեցին այգում, տեսան տարբեր կենդանիներ, պաղպաղակ կերան ու մի լավ ուրախացան։
Նույն պահին ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի երեխաների հետ Երևանի մանկական երկաթուղում էին։
Նրանք էլ զբոսնեցին, պաղպաղակ կերան ու գնացք նստեցին։

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ոստիկանների հետ գնացել էին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։
Փոքրիկները ծանոթացան գնդի հատուկ տեխնիկային, որոնք Հունիսի մեկի կապակցությամբ փուչիկապատվել էին։ Շարահրապարակում կավիճներով նկարելուց հետո շրջեցին գնդում, ծանոթացան ոստիկանների աշխատանքին։
Իսկ տոնական օրը եզրափակվեց Շառլ Ազնավուրի հրապարակում։ Այստեղ ոստիկանության մշակույթի կենտրոնը համերգային մեծ ծրագիր էր պատրաստել։

Մուլտֆիլմերի երաժշտությամբ երեխաներին ողջունեց ոստիկանության զորքերի նվագախումբը, պարային համարներով հանդես եկավ ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը։
Երեխաները տոնի առթիվ նվերներ ու պաղպաղակ ստացան, իրենք էլ երգեցին ու պարեցին։
Սիրելի՜ փոքրիկներ, մաղթում ենք ձեզ առողջություն ու անհոգ մանկություն։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930