Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին և նրանց ծնողներին աջակցել պետք է տարվա բոլոր՝ 365 օրերին․ «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն

Հունիս 01,2019 22:06

«Երևան իմ սեր» հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնը հունիսը հայտարարել է երեխաների պաշտպանության ամիս: Կենտրոնը վերականգնողական ծառայություններ է տրամադրում տարեկան մոտ 200 երեխաների, որոնք ունեն զարգացման հապաղումներ և տարաբնույթ սոցիալական խնդիրներ:

Հունիսի 1-ին կայացած միջոցառման ժամանակ «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը, խոցելի խմբերում գտնվող երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումը իրենց ամենօրյա աշխատանքն է։

«Երեխաներին և նրանց ծնողներին աջակցել պետք է տարվա բոլոր՝ 365 օրերին, ուստի 2017 թ․-ին ստեղծեցինք «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնը»,-հավելեց Արշակ Կարապետյանը։

Հիմնադրամի բակում կազմակերպված հունիսմեկյան միջոցառման ուշադրության կենտրոնում հիմնականում եղել են հաշմանդամություն ունեցող երեխաները, բայց ավանդույթի համաձայն, դարպասները բաց են եղել բոլոր երեխաների առաջ: Նրանք գունավորել են գիպսե արձանիկները, շփվել հեքիաթների հերոսների և ծաղրածուների հետ, հյուրասիրվել հատուկ օրվա առթիվ պատրաստված թխվածքաբլիթներով, դիտել մանկական ներկայացում, համերգային ծրագրեր ու  «Վարպետաց դպրոց» նախագծին մասնակցած երեխաների նկարների ցուցահանդեսը:

«Վարպետաց դպրոց» նախագիծը «Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է 2018 թ․-ի դեկտեմբերից: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են նկարելու հմտություններ ունեցող տաղանդավոր երեխաները: Նրանց վարպետության դասեր է տվել ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:  Ամռան առաջին ամսվա ընթացքում հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնը կազմակերպելու է բազմաթիվ միջոցառումներ՝ երեխաների համար՝ երեխաների մասնակցությամբ:

«Շահագրգիռ կողմերի հետ լինելու են քննարկումներ՝ խոցելի իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության, հասանելի միջավայրի ստեղծման խթանման ուղղությամբ: Իսկ կենտրոնում վերականգնողական ծառայություններ ստացող երեխաների ցանկությամբ, կազմակերպվելու են հանդիպումներ երգարվեստի, հումորի և մարզաշխարհի հայտնի դեմքերի»,-ասել է «Լուսէ» կենտրոնի ղեկավար Գոհար Գալստյանը։

 

«ԵՐԵՎԱՆ ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930