«Սա տոտալ խոշտանգման դասական օրինակ է, այսպես չի մնալու»,- այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, երեկ գիշեր նրա պաշտպանյալին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոց, Մանվել Գրիգորյանը հրաժարվել էր այնտեղ շարունակել բուժումը, ինչի արդյունքում տեղափոխել էին ՔԿՀ: Ավելի ուշ նրա առողջական վիճակը վատթարացել էր եւ ՔԿՀ-ից տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոց:

«Ի վերջո, անձի սահմանադրական իրավունքն է որոշել, թե որ հիվանդանոցում եւ ինչ միջոցներով բուժում ստանա»,- ասաց պաշտպանը`հավելելով, որ «Նաիրի» ԲԿ-ում էլ ոչ բոլոր դեղամիջոցները կային եւ Գրիգորյանի հարազատներն էին հոգում այդ հարցը:
Կարդացեք նաև
Ավելի ուշ պաշտպանն ասուլիսով հանդես կգա եւ առավել մանրամասն տեղեկություններ կհայտնի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին:
Փաստաբանն ասաց, որ իրենք հակված են դատավարի առաջարկին`շաբաթական երկու անգամ նիստ գումարել եւ եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ների, երկու անգամն էլ նիստերը կգումարվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































