Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեկոչման ձեռնարկ Աղավնաձորում

Հունիս 06,2019 13:00 Share

Վայոց ձորի մեծանուն բարեգործ, գործարար եւ հասարակական գործիչ Մուրադ Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական հանդիսություն տեղի ունեցավ հայտնի Աղավնաձոր գյուղում:

Աղավնաձորի գերեզմանատանը տեղի ունեցած ավանդական խնկման արարողությունից հետո հարյուրավոր մարդիկ իջան դեպի Մ.Սարգսյանի անվան հուշահամալիր, որտեղ իրենց դիմավորեցին Աղավնաձորի արվեստի դպրոցի սաները՝ տնօրեն Նելսիկ Մելքոնյանի գլխավորությամբ: Արվեստի դպրոցը նույնպես կրում է բարեգործի անունը: Գրական հստակ մշակված սցենարով ելույթ ունեցան դպրոցի սաները (ասմունք, երգ, դուդուկ): Մ. Սարգսյանի կյանքի եւ գործունեության, նրա թողած ավանդների ու պատգամների շուրջ ծավալուն խոսքով հանդես եկան պատմաբան եւ արձակագիր, «Ընդհատված թռիչք» գրքի հեղինակ Արմեն Կարապետյանը, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, Մուրադի դասընկեր Խաչիկ Առաքելյանը, մոսկվաբնակ գործարար Բորիս Բորդինը, հույն գործարար Ստավրոս Ռեգինիոսը: Վերջում երախտագիտության հուզիչ խոսքով հանդես եկավ բարեգործի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը:

Հանդիսությունը վարեցին Աղավնաձորի արվեստի դպրոցի շնորհալի սաները՝ Կարեն Բադալյանը, Մարինե Գրիգորյանը, Նունե Օհանյանը:

Հատուկ այս հանդիսությանը հյուրեր էին ժամանել աշխարհի մի շարք երկրներից: Ոգեկոչման այս ձեռնարկը եւս մեկ անգամ վկայեց, որ իսկական ժողովրդանվեր գործչի հիշատակը կենդանի ապրում է սերունդների հիշողության մեջ:

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930