Հունիսի 8-ին «Ճայը» հայկական էքսպերիմենտալ ֆիլմը Գրան պրի մրցանակին է արժանացել ռուսական «Պահպանել եւ փրկել» բնապահպանական կինոփառատոնում»: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ֆիլմի հեղինակ Մաննեն (Մանե Բաղդասարյան): Ֆիլմի պրոդյուսերը Արարատ Գրիգորյանն է:
«Փառատոնը բնապահպանական է, այստեղ կարևոր են այն թեմաները, որտեղ խոսվում է բնության աղտոտման, երկիր մոլորակին սպառնող և կենդանական աշխարհին սպառնող վտանգների մասին»,-ասաց նա:
«Ճայը» իմպրեսսիոնիստական ֆիլմ է: Այն նկարահանվել է Չեխովի «Ճայը» պիեսից հայտնի մենախոսության հիման վրա : Հեղինակը ՝ Մաննեն ֆիլմում հանդես է եկել նաև որպես դերասանուհի: Արարատ Գրիգորյանը եւ Մաննեն արդեն աշխատում են իրենց երրորդ` «Շապիտո» ֆիլմի վրա :
«Ճայը» ֆիլմի հիմքում իմ մտորումներն են, փիլիսոփայական հայացքները մերօրյա աշխարհի մասին: Այս ֆիլմը նաև մասնակցում է Երևանում տեղի ունեցող «Մեկ Կադր կինոփառատոնին»: Հունիսի 8-ին ՆՓԱԿ-ում կլինի ցուցադրություն և քննարկում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: