Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ասրյանի հուշամրցաշարն առաջին անգամ անցկացվում է Երեւանում

Հունիս 10,2019 22:02

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, Համաշխարհային օլիմպիադայի հաղթող գրոսմայստեր Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի բացման արարողությունը:

Ներկաները ֆիլմ դիտեցին Կարեն Ասրյանի մասին: Կյանքին երիտասարդ տարիքում հրաժեշտ տված շախմատիստի մասին հուշեր պատմեցին ՀՇՖ 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, հուշամրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը: Վերջինը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի,  Ուկրաինայի, Իրանի, ԱՄԷ-ի, Էստոնիայի եւ ՂԱզախստանի 94 մասնակիցների մեջ կա 13 գրոսմայստեր: Պարոն Վարդապետյանը մասնակիցներին ծանոթացրեց մրցաշարի կանոններին եւ հայտարարեց, որ առաջին տուրի մեկնարկը կտրվի վաղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930