Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Օսիպյան. 2018թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները` ինչպես որակական, այնպես էլ թվային առումով

Հունիս 11,2019 17:12

«2018թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները` ինչպես որակական, այնպես էլ թվային առումով: Ինչպես մենք հայտարարել էինք՝ բանկը զարգանալու է երեք ուղղություններով՝ ավանդական առեւտրային բանկ, թվային բանկ եւ ներդրումային բանկ: Այդ կարգով էլ իրականացնում ենք զարգացում: Եվ շատ ուրախ եմ արձանագրել, որ երեքի ուղղությամբ մենք ունենք հաջողություններ, նորարարություններ: Եվ այս տարի, նույնպես, փորձելու ենք դա իրականացնել: Բանկն, ամենակարեւորը, աշխատել է շահույթով: 2 միլիարդ 227 միլիոն զուտ շահույթն է եղել, որը 10 %-ով ավել է, քան մենք ունեցել ենք 2017 թվականին»,-այս մասին ասաց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «ԶԱՐԳԱՑՈՒՄ» մասնաճյուղում տեղի է ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները` ժողովը հաստատեց բանկի գործադիր մարմնի տարեկան, հաշվապահական հաշվետվությունները եւ շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով:

Պարոն Օսիպյանը բանկի բաժնետերերին ներկայացրեց կատարված աշխատանքները նաեւ խոսեց ապագայում իրականացվելիք ծրագրերից:

 

Ըստ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահի, Ժամանակակից լուծումների կիրառման միջոցով 2018 թ․-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկնարկել է բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիան։ 2018թ․-ին ռազմավարական ծրագրի համաձայն, փոփոխություններ են կատարվել մասնաճյուղերի կառավարման ուղղությամբ՝ մասնաճյուղերը բաժանելով սուպերմարկետների, դասական, առանց կանխիկի աշխատող, ինչպես նաեւ էլեկտրոնային մասնաճյուղերի։ Դրա հետ մեկտեղ մասնաճյուղերին կից ձեւավորվել են հաճախորդների խորհուրդներ, որով նպատակ են հետապնդում լսելի դարձնել հաճախորդի ձայնը։ Բանկի համար առաջնային է եղել նաեւ մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացումը եւ ոչ տոկոսային եկամուտների կտրուկ ավելացումը:
Պարոն Օսիպյանի խոսքով, բանկի համար առաջնայնություն է լինելու փոքր ու միջին բիզնեսի, արտահանող, արդյունաբերական ընկերությունների, ինչպես նաեւ էներգոխնայողական եւ գյուղատնտեսական ծրագրերի վարկավորումը:

Աշոտ Օսիպյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում

 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկա Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարեւորեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մշտապես ակտիվ վարկային քաղաքականություն է վարել եւ ներգրավված է եղել տարբեր սոցիալական ուղղվածության ծրագրերում, ինչը նպաստել է Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղերի զարգացմանը: Ըստ պարոն Երիցյանի, բանկին մշտապես հաջողվել է ապահովել վարկային պորտֆելի բարձր վերադարձելիություն. «Բավականին ցածր է վարկային կորուստների տեսակարար կշիռը, ինչ փաստում է ռիսկերի կառավարման կայացած եւ արդյունավետ համակարգի առկայության մասին»:


Ներսես Երիցյանի խոսքով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ այս տարիների ընթացքում կարողացել է ձեւավորել մասնաճյուղերի լայն շրջանակ, ներդրել է նոր պրոդուկտներ, ինչը հասանելի է դարձրել ֆինանսական գործիքները մեր ազգաբնակչությանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Շիրակի մարզի հաճախորդների խորհրդի պատասխանատու Արթուր Մինասյանի խոսքով, խորհուրդը ապահովում է բանկի հաճախորդների եւ անձնակազմի միջեւ ներդաշնակ համագործակցային կապը:  «Այսօրվա մարտահրավերների ու Հայաստանի պայմաններում բանկային ինստիտուտն իր գործունեությամբ կարիք ունի հաճախորդների խորհրդի եւ հաճախորդների հետ ներդաշնակ համագործակցության: Շատ առանձնահատուկ հարցեր են բարձրացվում մեր քննարկումների ժամանակ, որոնք, բնականաբար,չեն կարող անտեսվել բանկի ղեկավարության կողմից եւ այդ հարցերի որոշ հատվածը կյանքի կոչելով, մենք ապահովում ենք լավագույն ֆինասական ծառայությունները մեր հաճախորդների համար»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930