Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ի ներկա վիճակը, նույնն է, որ, ասենք, Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողով չունենանք, կամ չունենանք կառավարություն. Կարինե Պետրոսյան. «Ժամանակ»

Հունիս 18,2019 11:22

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն ասաց, որ ԲԴԽ-ի նոր կազմի արագ համալրումն անհրաժեշտություն է, քանի որ ԲԴԽ-ն կարևորագույն մարմին է դատավորների գործունեությունը ապահովելու առումով: «Երեկ ԲԴԽ նիստում հրաժարականների հարցը վերջնական լուծվել է, և մեկ օրվա ընթացքում նախագահող անձը կդիմի ԱԺ-ին, դատավորների ընդհանուր ժողովին, և 1 ամսվա ընթացքում տեղերը կհամալրվեն։ Իսկ այն, որ ԲԴԽ նոր կազմը պետք է շատ արագ համալրվի դատավորների գործունեությունն ապահովելու համար, այդ մասով կասկածներ չկան։ Ճիշտ է, դատավորը ինքը սուբյեկտ է, բայց սկսած դատավոր նշանակելուց, կարգապահական հարցեր լսելուց և այլ լիազորությունների կատարումից, ԲԴԽ-ն այլ լիազորություններ էլ ունի և պետք է ապահովի դատավորների անխափան աշխատանքը։ Թե չէ ԲԴԽ-ի ներկա վիճակը, նույնն է, որ, ասենք, Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողով չունենանք, կամ չունենանք կառավարություն»,- ասաց Պետրոսյանը։

Դատավորը ԲԴԽ անդամների հրաժարականը համարում է դատական համակարգի առողջացման սկիզբ և կարծում, որ եթե այս միտումները պահպանվեն, գուցե վեթինգի անհրաժեշտություն էլ չառաջանա։ «Զտում, մաքրում, ինչպես էլ ուզում են թարգմանել վեթինգ բառը, միևնույն է, քանի դեռ այդ մարմնում փոփոխություն չէր եղել, դատական համակարգում չէր կարող փոփոխություն լինել։ Դատավորների ազատման և նշանակման իրավասությունը Սահմանադրությամբ վերապահված է ԲԴԽ-ին։ Չի կարող մի մարմին իրականացնել դատական իշխանության վեթինգ, եթե ինքը չի ենթարկվել վեթինգի։ Ես հարգում եմ ԲԴԽ բոլոր անդամներին և իմ բոլոր այն կոլեգաներին, որոնք հետագայում գուցե նույն ճանապարհով գնան, բայց սա այն մաքրման եղանակն է, որով դատական իշխանությունը կարող է հիմնավորել, որ ինքը կարող է դա անել։ Եթե այս ճանապարհով է գնում մաքրումը, գուցե հետագայում հարկադիր վեթինգի անհրաժեշտություն էլ չլինի։ Չեմ բացառում, որ վաղը մյուս օրը իմ կոլեգաներից շատերն էլ, որոնք իրենց տեսնում են բարձրացված խմբերում, պարզապես դիմում գրեն ու գնան»,- եզրափակեց Կարինե Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է 10 անդամ ունենա: Նրանցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս մասին՝ խորհրդարանը՝ 5 տարի ժամկետով: Խորհրդի ընտրված անդամները վերընտրվելու իրավունք չունեն։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930