Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագավան գյուղի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել

Հունիս 22,2019 14:57

Հունիսի 22-ին, ժամը 07:10-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 15 աշխատակից: Աշխատանքներ են իրականացվում Հախումի ջրամբարում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում և Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 2 աշխատակից:

Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930