Հայտնի ամերիկյան «Ընկերներ» սիթքոմի դերակատարները՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Լիզա Քուդրոուն և Քորթնի Քոքսը, որոնք մտերիմ ընկերուհիներ են իրական կյանքում, հունիսի 23-ին աղջիկների երեկույթի ընթացքում վերամիավորվել են: Այս փաստը վկայում են նրանց սելֆիները հրապարակված ինստագրամյան էջում:
Նրանց նկարները, իհարկե, «ակնարկում» են «Ընկերներ» սիթքոմի հավանական վերսկսման մասին: Ի վերջո, եթե ներառենք նաև նրանց գործընկերներին՝ Մեթ Լեբլանին, Մեթյու Փերիին և Դեյվիդ Շվիմմերին, ապա կունենանք լիարժեք վերամիավորում:
Էնիսթոնը վերջերս ասել է, որ պատրաստ է վերադարձնել 90-ականների սիթքոմը: Նա նշել է. «Եվ՛ աղջիկները, և՛ տղաները դա կանեին: Լսե՛ք, ամեն ինչ կարող է պատահել»: Այնուամենայնիվ, ավելի ուշ դերասանուհին հրաժարվեց այդ գաղափարից: Այն հարցին, թե ինչու էր նման բան հայտարարել, «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողը խոստովանել է. «Ուղղակի հոգնել էի ոչ ասելուց: Եվ մտածեցի ինչու չփորձել և տեսնել թե ինչ կլինի»:
Կարդացեք նաև

Պատրաստեց՝ Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ



















































