Հրդեհ Ջրաշեն գյուղում․ տնակն ամբողջությամբ այրվել է
Հունիս 30,2019 11:00
Հունիսի 30-ին, ժամը 04:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 7 տնակի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:08-ին, մարվել՝ 05:45-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա.Ա.-ին պատկանող տնակը (մոտ 45 քմ):
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: