Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկին արգելված չէ երևակայել. պատգամավորը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին. «Ա1+»

Հուլիս 03,2019 16:56 Share

Օրերս ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր ուղղել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ մարմիններին, որում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային էր բնորոշել: Այսօր այս թեմայով ասուլիս է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այդպիսի ճգնաժամ չի տեսնում:

Խոսելով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատարանի նախագահի լիազորություն ստանձնելու հայտարարության մասին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ոչ մեկին արգելված չէ երազել, ոչ մեկին արգելված չէ երևակայել:

«Ես էլ կարող եմ ասել, որ այսուհետ ինձ ընդունեք որպես Գվատեմալայի կամ Վենեսուելայի նախագահ, հետո՞։ Բա կոռեկտությունը, բա օրինականությունը: Ինքը առայժմ առերևույթ լեգիտիմ դատավոր է, ինչո՞ւ եմ ասում՝ առերեւույթ, այսինքն՝ ձևական, իրավաբանական նորմերի պահպանման առումով։ Այստեղ կա բարոյականության խնդիր, որն ինքը անուշադրության մատնեց»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031