Ինչպես տեղեկացրել ենք, Այսօր Սահմանադրության օրն է եւ «Սահմանադրություն՝ հանուն արարող Հայաստանի» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ուշագրավ քննարկում ծավալվեց:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն առաջարկեց վերադառնալ 1995-ի սահմանադրության մեջ ամրագրված կառավարման մոդելին: Ինչին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախկինում սուլթանիզմի տարրեր կային:

Կարդացեք նաև
Տեղից սկսեց հակադարձել Բագրատ Եսայանը՝ ասելով, որ քաղաքական ահաբեկչությունը իրենք են արել, իրենց իշխանությունը, Լեւոն Զուրաբյանը հեգնական տոնով ասաց. «Ճանաչեցի՞ք ձեզ, ես ձե՞զ էի ասում»:

Բագրատ Եսայանը նետեց, թե «Դուք ահաբեկչություն եք արել նախարարների մակարդակով: Հիշեք ում եք գնդակահարել դուք եւ ասեք, թե ում ենք գնդակահարել մենք: Դուք ուժի մեջ մտած դատավճիռներ ունեք: Եղա՞վ: Մեր հանցագործությունները եղել են թուրքի դեմ, իսկ ձերը հայերի դեմ»:
Զուրաբյանն էլ պատասխանեց. «Դուք հենց հայերի դեմ եք արել ու դուրս եկավ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































