YerevanRide ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ողջունելով ծրագիրը՝ կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորեց հեծանիվ վարելիս անպայման սաղավարտ կրել:

Բայց միեւնույն ժամանակ պետք է նաեւ մտածել, թե ինչպես կանխել հնարավոր վատ հետեւանքները: Այս պարագայում ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է անպայման ապահովել սաղավարտներով, որպեսզի ճանապարհային տրավմատիզմի ավելացում չունենանք: Մենք կազմակերպիչների եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ որոշ հարցերի շուրջ զրուցել ենք, որոնց ուղղությամբ իրենք կմտածեն եւ որոշ անհրաժեշտ քայլեր պետք է անեն:
Խնդիրը միայն սաղավարտների մեջ չէ՝ շատերը հեծանիվ վատ են վարում, հեծանվային ուղիները շատ քիչ են Երեւանում: Այստեղ ոստիկանությունն էլ անելիքներ ունի: Պոտենցյալ հեծանվորդներին նաեւ պետք է որոշակի գիտելիքներ եւ հմտություններ սովորեցնել: Առողջապահության նախարարությունն էլ իր հնարավորությունների շրջանակներում այդ խնդիրների շուրջ աշխատելու է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































