«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամներն այսօր աղբի խնդրի առնչությամբ հերթական բողոքի ցույցն էին իրականացնում Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի առաջ: Նրանք երեւանյան մի շարք, իրենց բնորոշմամբ, ապօրինի շինաղբավայրերից տոպրակներով (վրաները փակցրած քաղաքապետ Հայկ Մարությանի լուսանկարը) աղբ էին բերել եւ լցրել շենքի աստիճանների առաջ՝ ցույց տալու համար պատկան կառույցի եւ քաղաքապետի անգործությունը:

https://www.facebook.com/aravot.am/videos/864262370611277/
Ցուցարարները չհամաձայնեցին՝ ասելով, որ իրենք էլ ամեն օր իրենց բակերում աղբահոտ են շնչում: Մի քանի հորդորից հետո Գեղամ Խաչատրյանը, տեսնելով, որ աղբի տոպրակները տարածքից չեն հեռացվում, վրդովվեց, կանչեց քաղաքապետարանի մաքրուհիներին, որոնք էլ իրենց հերթին վիճաբանեցին ցուցարարների հետ՝ տարածքը կեղտոտելու համար: Շինաղբի տոպրակները պատռվեցին, աղբը թափվեց աստիճանների առաջ: «Տեսե՜ք, տեսեք՝ ով է մաքրում ձեր թափած աղբը»,-աղբի տոպրակները ձեռքում թափահարելով՝ բղավեց մաքրուհիների հետ աղբը հավաքող Գեղամ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Ոստիկանները բերման ենթարկեցին նախաձեռնության ներկայացուցիչ, Երեւանի նախկին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանին:
https://www.facebook.com/aravot.am/videos/2329219217394118/
Այնուհետեւ Գեղամ Խաչատրյանի հետ լեզվակռվի բռնվեց ցուցարարներին միացած ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Անցորդ քաղաքացիներից մեկին էլ բողոքի ցույցի այդ ձեւաչափը եւ գետնին թափված աղբը դուր չեկան: Նա էլ վիճեց Գագիկ Սարուխանյանի հետ: Տղամարդիկ հարվածեցին իրար, ոստիկանները երկուսին էլ տարան բաժիններ:
Կարճ ժամանակ անց քաղաքապետարանի շենքի դիմաց արդեն մաքուր էր: Ցուցարարները հայտարարեցին իրենց սադրելու մասին, ապա հեռացան: Նրանք քաղաքապետ Հայկ Մարությանի համար խորհրդանշական զգեստ ու ավելներ էին բերել:
https://www.facebook.com/aravot.am/videos/719064555216973/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































