Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարերից ու դանակներից չենք վախենում, դա Երեւանի քաղաքապետի մարդասիրական քայլն է եղել, որ բնակիչներին եւս մեկ հնարավորություն տանք»․ Ավետ Բաբայան

Սեպտեմբեր 08,2026 14:31 Share

«Դա մեր պարտականությունների կատարումն է, ֆիքսենք, որ այդ բնակիչները երկար տարիներ ապրում են Երեւան համայնքի զավթած հողատարածքի վրա։ Բայց այստեղ հարցն այն չի եղել, որ իրենց կացարանն ապամոնտաժի քաղաքապետարանը կամ իրենց թողնի անօթեւան, այստեղ եղել է աղբահանության խնդիր։ Այդ մարդիկ տարիներ շարունակ իքս մարդկանց հետ պայմանավորված այդտեղ աղբ են կուտակում եւ թույլ են տալիս, որ մեքենաները, ըստ մեր ինֆորմացիայի, գումարով աղբ թափեն։ Այսինքն՝ մենք դրան նորմա՞լ ենք նայում, որ Երեւանում ցանկացած տեղ կարելի է զիբիլանոց սարքել։ Այդքան իրենց բացատրելուց, հորդորելուց հետո մարդիկ շարունակել են թույլ տալ, որ մեքենաները մոտենան այնտեղ աղբ թափեն»,- Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ավետ Բաբայանը (լուսանկարում)՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի տնակների բնակիչների խնդրին։ 

Նա նշեց, որ նորմալ չէ, որ քաղաքացին ուզում է հացի դանակով քաղաքապետարանի կամ վարչական շրջանի ներկայացուցչին վնասել։ Միաժամանակ Ավետ Բաբյանն ասաց, որ չեն պատրաստում առանց կացարանի թողնել բնակիչներին։

«Երեւանի քաղաքապետը եւս մեկ անգամ մեծահոգի գտնվեց եւ իրենց եւս մեկ անգամ հնարավորություն տվեց այդտեղ ապրելու։ Բայց ի՞նչ ենք պայմանավորվել մենք բնակիչների հետ, ուզում եմ՝ սա նաեւ հստակ ֆիքսենք։ Մենք բնակիչներին ասել ենք, որ վերջին հնարավորությունն ենք ձեզ տալիս, Երեւանի քաղաքապետն է այս հնարավորությունը ձեզ տվել, որ այդտեղ ուղղակի ապրեք։ Դուք այդտեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, առավել եւս՝ Երեւան համայնքում աղբ թափելու իրավունք չունեք։ Պայմանավորվածությունն այսպես է՝ եթե հաջորդ անգամ այդտեղ կմտնի ցանկացած տեսակի աղբահանության մեքենա, պատասխանատուն իրենք են։ Երեւանի քաղաքապետարանն այդ քարերից ու դանակներից ընդհանրապես չի վախենում, որ ասենք՝ հետ ենք կանգնել։ Դա Երեւանի քաղաքապետի որոշումն է եղել, մարդասիրական քայլ է եղել։ Իրենք մեզ խոստացել են, որ այդտեղ աղբ չի թափվելու այլեւս»,- նշեց Բաբայանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930