Օգոստոսի 15-ից Ucom-ում մեկնարկում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը։ Նոր ուսումնական տարվա նախաշեմին, մինչև սեպտեմբերի 30-ը Ucom կանխավճարային, հետվճարային` Ունիվերսալ կամ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և ներկայիս բաժանորդները կարող են գնել 2019 թվականի նորագույն Xiaomi Redmi 7A սմարթֆոնն ընդամենը 49 500 դրամով և ստանալ 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար առանց որևէ պարտավորության:
«Այս նորագույն սմարթֆոնն ունի 12 ՄՊ հզորությամբ ֆոտոխցիկ, Qualcomm ® Snapdragon™ 439 պրոցեսոր, 16 ԳԲ ներքին հիշողություն և օգտատիրոջ երեսի ուրվագծերով ապաբլոկավորման հնարավորություն։ Ուսանողները վստահաբար բարձր կգնահատեն դրա առավելությունները, փայլուն որակն ու մատչելի գինը։ Եվ որ ամենակարևորն է, գնորդներն առանց որևէ պարտավորության կվայելեն Ucom-ի 4G+ գերարագ ինտերնետի 60 ԳԲ-երը 6 ամսվա ընթացքում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բոլոր այլ սմարթֆոնների ձեռք բերման պարագայում Ucom Կանխավճարային ինչպես նաև հետվճարային` Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար։
Կարդացեք նաև
«Յուքոմ» ընկերություն


















































