Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի մամուլի խոսնակը` ձգձգվող ատենախոսության մասին

Օգոստոս 16,2019 13:01

Aravot.am-ն անդրադարձել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ասպիրանտ Արթուր Մուսայելյանի խնդրին, որը պնդում է, թե ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը խոչընդոտում է իր` ատենախոսություն պաշտպանելու գործընթացին: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ի պատասխան մեր հարցման, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը խնդիրը հարթելու համար, հայտնեց հետեւյալը. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Արթուր Մուսայելյանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու նախարարության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Ա. Մուսայելյանը պետք է ավարտուն տեսքի հասցնի ատենախոսությունը, հրապարակման ներկայացնի իր գիտական հոդվածները և պատրաստի սեղմագիրը, որից հետո սահմանված կարգով կիրականացվի նրա ատենախոսության պաշտպանության աշխատանքները:

Ի դեպ, համաձայն բուհի ներկայացրած տեղեկատվության, մինչ այս Արթուր Մուսայելյանը վերոնշյալ աշխատանքները չի իրականացրել: Միաժամանակ հայտնում ենք, որ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լրատվական ծառայություն»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031