Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռետինե նավակով կողաշրջված քաղաքացիներին փրկարարներն ափ են դուրս բերել

Օգոստոս 18,2019 20:35

Օգոստոսի 18-ին, ժամը 16:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 16:34-ի սահմաններում Սևանի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 25 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Դավիթ Ս.-ին (ծնված 1993 թ.) և Սերգեյ Մ.-ին (ծնված 1991 թ.). հոսպիտալացման կարիք չի եղել:

***

Ժամը 15:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:08-ի սահմաններում Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 200 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու:

Փրկարարները ջրից դուրս են բերել Հովհաննես Չ.-ին (ծնված 1997 թ.) և Հովհաննես Մ.-ին (ծնված 1997 թ). հոսպիտալացման կարիք չի եղել:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031