ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Այն վերաբերում է ՀԱՊԿ-ում դիտորդ եւ գործընկեր պետություններ ներգրավվելու կարգին եւ այդ կառույցում տվյալ պետության կարգավիճակին: ՌԴ-ն այս արձանագրությունն արդեն վավերացրել է:
Դրական եզրակացություն ստացան նաեւ ՀԱՊԿ կանոնադրությունում մի շարք տեխնիկական փոփոխություններ:
ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր անդամ ներգրավվելու հարցի շուրջ քննարկումը բուռն էր: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց, թե դիտորդ անդամին ՀԱՊԿ-ից հանելու ի՞նչ մեխանիզմներ կան:

Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ հետաքրքրվեց`ինչպե՞ս են կարգավորվում ՀԱՊԿ անդամ երկրի կողմից որեւէ այլ պետությանը զենք վաճառելու հարցերը: Շավարշ Քոչարյանն ասաց, որ նման կարգավորումներ չկան. մենք գիտենք, որ դա գործընկերային չէ, բայց կանխելու մեխանիզմներ չկան: Պատգամավորի ակնարկը վերաբերում էր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին:
Մանրամասները` տեսանյութում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին մտահոգում էր Պակիստանի ցանկությունը`ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասով:

Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































