Անցյալ հազարամյակի վերջերին, երբ Խորհրդային Միությունում մեկնարկեց Գորբաչովյան Պերեստրոյկան, և որոշակիորեն տեսանելի ու պատկերացնելի դարձավ Խորհրդային Միություն կոչվող գերհզոր պետության փլուզումը, և երբ Խորհրդային Միության փլուզման տեսլականը տեսանելի ու պատկերացնելի դարձավ, Խորհրդային Միության հանրապետություններում, այդ թվում նաև Խորհրդային Հայաստանում, սկսվեցին ու ծայր առան հանրահավաքներն ու անկախական շարժումները:
Այդ առումով Խորհրդային Հայաստանն ամենաակտիվներից էր, որտեղ անկախության պահանջն առաջ էին քաշում Պարույր Հայրիկյանն ու Խորհրդային միության մյուս քաղբանտարկյալները՝ Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանն ու նրանց համախոհները: Սակայն Խորհրդային Հայաստանում ձևավորված անկախության շարժումից առաջ և դրանից անհամեմատ ուժգին Հայաստանում ձևավորվել ու ծայր էր առել Ղարաբաղյան շարժումը, որի պահանջը Ղարաբաղի միացումն էր Հայաստանին՝ հենց «Միացում» կարգախոսով, որն ընդգրկում էր հարյուր հազարից ավելի ժողովուրդ և առաջնորդվում ու ղեկավարվում էր «Ղարաբաղ» կոմիտեի կողմից:
Չնայած hայաստանցիներն ու հայերը հիմնականում «Միացման» կողմնակիցն էին, բայց, հատկապես քաղաքական գործիչների մեջ, կային հայաստանցիներ ու հայեր, ովքեր ոչ թե «միացման» կողմնակից էին,այլ Արցախի ինքնորոշման, որովհետև երկրորդ հայկական պետություն ունենալու գաղափարը պակաս գայթակղիչ չէր «միացման» գաղափարից, բայց քանի որ հայկական առաջին անկախ պետությունը դեռևս չունեինք, երկրորդի մասին չէինք մտածում և ընդամենը Հայաստանի ու Ղարաբաղի միացման մասին էինք մտածում, և, ինչպես թավշյա հեղափոխության ժամանակ, չափազանց դուխով էինք «միացման» մասին մտածում, չնայած խորհրդային իշխանությունը, Ադրբեջանի իշխանության հետ խելք-խելքի ու ձեռք-ձեռքի, իրենցից կախված ամեն ինչ անում էին, որ «միացման» մասին չմտածենք, և Սումգայիթյան եղեռնագործությունն էլ նրանց հանցավոր համագործակցության ու համախոհության արդյունքն էր, չնայած Սումգայիթի սպանդը Հայաստանի ու Ղարաբաղի «միացման» գաղափարի ջատագովներին չգցեց «դուխից», այլ ավելի բարձրացրեց նրանց «դուխը» և ավելի համախմբեց նրանց, և ակնհայտ էր, որ Հայաստանում ու Ղարաբաղում ծավալված «միացման» ու ղարաբաղյան շարժումներն անհամեմատ ավելի հզոր էին, քան Հայաստանում ու Խորհրդային Միության այլ հանրապետություններում ծավալված անկախական շարժումները, բայց հետզհետե ու ժամանակի ընթացքում «միացում» շարժումն էլ թուլացավ ու գրեթե մարեց՝ տեղի տալով Հայաստանի ու Ղարաբաղի անկախական շարժումներին՝ առանձին-առանձին, և քանի որ Խորհրդային Միությունը վերջնականապես էր փլուզվել, աշխարհը ճանաչեց ինչպես Խորհրդային մյուս հանրապետությունների, այնպես էլ Հայաստանի անկախությունը, և չնայած Լեռնային Ղարաբաղն էլ էր յուրովի ինքնորոշվել, աշխարհը չճանաչեց և առ այսօր, փաստորեն, չի ճանաչում Արցախի անկախությունը, հետևաբար նաև՝ Արցախը իբրև ինքնուրույն երկիր, և Արցախի ինքնորոշման ու ճանաչման թեման Հայաստանում էլ երբևէ առաջնային չի եղել և հիմա էլ չի . ավելին. «միացման» մասին էլ քաղաքական ուժերը կարծես թե մոռացել էին. խոսքը հավասարապես վերաբերում է թե′ իշխող և թե′ ընդդիմադիր ուժերին, բայց միացման գաղափարը վերջերս նորովի է արծարծվում՝ ի դեմս հատկապես «Սասնա ծռերի» և առանձնապես Սասնա ծուռ Վարուժան Ավետիսյանի, որոնց առանձնապես ոգևորեց Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս Ստեփանակերտի հրապարակում ունեցած ելույթը, որտեղ վարչապետը բավական երկար ընդմիջումից հետո բավական ռեալ շոշափեց Հայաստանի ու Ղարաբաղի միացման թեման, որին տարիներ շարունակ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չէր անդրադարձել, որովհետև վերջին տարիներին ավելի շատ խոսվում է հայկական երկրորդ պետության գոյության, քան՝ այդ երկու պետությունների միացման մասին, և ակնկալվում է, որ առաջիկայում առավել շատ և առավել լուրջ կխոսվի միացման մասին, որովհետև չնայած ասացինք, որ անցյալ դարի վերջերին Հայաստանում ու Ղարաբաղում ծավալված «Միացում» շարժումը չափազանց հզոր շարժում էր, այդուհանդերձ, համաձայնվեք, որ տվյալ շարժումն ու տվյալ գաղափարը մեր քաղաքական ուժերի կողմից լուրջ վերլուծությունների ու քննարկումների չեն արժանացել, և եթե ասենք, որ դրա անհրաժեշտությունը չի եղել, դա էլ ճիշտ չի լինի:
Բայց ոչինչ ավարտված չէ: Արցախյան շարժումն էլ է շարունակվում: Միացման գաղափարը՝ նույնպես: Լավ է, որ միացման գաղափարին անդրադառնում են ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով:
Կարդացեք նաև
Փաստորեն,ամեն ինչ շարունակվում է: Ավելի ճիշտ՝ վերսկսվում է: Չի կարող չվերսկսվել, որովհետև չի ոչինչ չի ավարտվել:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
Արդարեւ, Արցախը Հայաստա՛ն է ու վերջ, Արցախը Հայաստանի մարզ է ու վերջ, եւ նոյնանման յուզումնալից պոռթկումներով, անոնց ըսածը եւ ուզածը մէկ բան է միայն՝ որ Արցախն ալ, հլու հնազանդ, ծունկի գայ Նիկոլ Փաշինյանի առջեւ, բացառապէս ենթարկուի անոր կամքին:
Հետեւաբար, վերոնշեալ գոռում գոչումները լաւագոյն պատճառն ու արդարացումն են՝ որ Արցախը հայկական անջատ պետութիւն մնայ: Աւելի քան երբեք այս պահին, այս ժամանակաշրջանին:
Արցախը անջատ եւ ինքնուրոյն հայկական պետութիւն է, եւ վերջ: Երբ որ օրը գայ, նա է որ կ’որոշէ եթէ կ’ուզէ միանալ Հայաստանին: Ան ալ տէրն է ուրեմն իր սարերուն:
Այժմու դրութեան մէջ, Արցախը անջատ պետականութեան լինելու յղացքին դէմ խիստ զայրացած ելոյթներ ունեցող շատ մը անձեր այդպէս են անում ոչ թէ գաղափարական վեհ ընբռնողութեամբ, ազգային զուտ ու բարձ գիտակցութեամբ, այլ՝ քաղաքական ամենացած մակարդակի նկատառումներով, ամենագետնաքարշ մղումներով:
Արդարեւ, Արցախը Հայաստա՛ն է ու վերջ, Արցախը Հայաստանի մարզ է ու վերջ, եւ նոյնանման յուզումնալից պոռթկումներով, անոնց ըսածը եւ ուզածը մէկ բան է միայն՝ որ Արցախն ալ, հլու հնազանդ, ծունկի գայ Նիկոլ Փաշինյանի առջեւ, բացառապէս ենթարկուի անոր կամքին:
Հետեւաբար, վերոնշեալ գոռում գոչումները լաւագոյն պատճառն ու արդարացումն են՝ որ Արցախը հայկական անջատ պետութիւն մնայ: Աւելի քան երբեք այս պահին, այս ժամանակաշրջանին:
Արցախը անջատ եւ ինքնուրոյն հայկական պետութիւն է, եւ վերջ: Երբ որ օրը գայ, նա է որ կ’որոշէ եթէ կ’ուզէ միանալ Հայաստանին: Ան ալ տէրն է ուրեմն իր սարերուն:
Ոհ, մի բան ել՝ կը կարծուի թէ արցախցիների մեծամասնութիւնը չի՞ հասկանում վերեւ պարզուած խաղը: Երեւի որոշ հայաստանցիներ դարձեալ ստորագնահատում են արցախցիների խելքն ու խելացութիւնը: