Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել քան վստահ եմ, որ տիկին Դանիբեկյանը գիտի, թե ինչ է նշանակում անհապաղ, պրոֆեսիոնալ է. Քոչարյանի աջակից

Սեպտեմբեր 09,2019 14:53

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խմբի անդամ Գագիկ Բաղդասարյանը, որը ակտիվիստներ Վահե Եփրիկյանի եւ Անի Կարապետյանի հետ հանդիպել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանին, երկրորդ հանդիպումից հետո հայտարարեց, որ ընդմիջման ժամից հետո կհանդիպեն արդեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, որտեղ քննվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ առնչվող հարցը:

Իսկ Վահե Եփրիկյանը մանրամասնեց. «Դատարանի նախագահ պարոն Արթուր Մկրտչյանն աշխատակազմի ղեկավարի միջոցով մեզ տեղյակ պահեց, որ որպես դատարանի նախագահ իր լիազորությունների տիրույթում գտնվող գործողություններն արդեն իսկ կատարել է: Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումն արդեն իսկ ուղարկել է տիկին Աննա Դանիբեկյանին: Վերջինս այն ստացել է: Նման պայմաններում մենք մի բան կարող ենք ակնկալել, որ հետայսու Արթուր Մկրտչյանը գործի հենց այսպես, օպերատիվ, օրենքների, ինչպես նաեւ իրավունքի տրամաբանության մեջ: Առավել քան վստահ եմ, որ տիկին Դանիբեկյանը գիտի, թե ինչ է նշանակում անհապաղ, պրոֆեսիոնալ է, եւ լիահույս եմ, որ կարիք չի առաջանալու իրեն դրա մասին բացատրել: Լիահույս եմ, որ տիկին Դանիբեկյանի գործողությունների արդյունքում մենք համոզվելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք դատավորներ, թեեւ կամակատար են եղել, ինչին մենք ականատես եղել ենք, տիկին Դանիբեկյանն առաջնորդվելու է բացառապես օրենքով եւ իրականացնելու է բացառապես արդարադատություն»:

Որոշվեց ժամը 16:00-ին հավաքվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30