Կեսօրին մոտ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ցույցի երեք մասնակցի:
Հանդիպման ավարտին աջակիցներն ցույցի մյուս մասնակիցներին տեղեկացրին, որ իրենք նրան փոխանցել են Սահմանադրական դատարանի որոշման մեկ օրինակը. «Շաբաթ օրը մենք նաեւ պաշտոնապես ուղարկել էինք ՍԴ որոշման մեկ օրինակը, եւ աշխատակազմի ղեկավարը մեզ հայտնեց, որ ըստ ընթացակարգի, որոշումն ուղարկվել է տիկին Աննա Դանիբեկյանին՝ այն դատավորին, ով վարույթ է իրականացնում այս գործի վերաբերյալ: Իհարկե, մենք խնդրեցինք, որպեսզի պարոն Ասլանյանը մեր խնդրանքը, հորդորը, պահանջը փոխանցի նաեւ դատարանի նախագահ պարոն Արթուր Մկրտչյանին, որի դիրքորոշումը մեզ անհանգստացնող հարցերի վերաբերյալ ուզում ենք լսել հիմա՝ թե ինչու Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հիմա ազատության մեջ չէ: Աշխատակազմի ղեկավարը մեզ հավաստիացրեց, որ կես ժամվա ընթացքում մեզ տեղյակ կպահի պարոն Մկրտչյանի դիրքորոշմանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































