Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովը քաղաքականացված է, չի կարող անաչառ լինել». Կարեն Զադոյան

Հոկտեմբեր 10,2019 18:44

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին  խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Հոկտեմբերի 4-ին, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին՝ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը չստորագրելու համար: ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախագահ Արմեն Սարգսյանին նաեւ առաջարկել էր դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խորհրդարանի կողմից ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն, հոկտեմբերի 8-ին ստորագրել է սույն օրենքը:

Ըստ նախագծի, հանձնաժողովի անդամները նշանակվելու են խորհրդարանական խմբակցությունների, կառավարության եւ ԲԴԽ-ի կողմից:

Նախկին կարգի համաձայն, մրցութային խորհուրդն էր հանձնաժողովի կազմն ընտրելու: Խորհրդում ընդգրկված էին նաեւ մասնագիտացված կազմակերպություններ:

Aravot.am-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ասաց, որ հենց հանձնաժողովի ձեւավորման կարգը հակասում է ՀՀ իշխանության այն հայտարարություններին, թե կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում պետք է հիմնված լինի անկախության սկզբունքի վրա: Այն, ինչ առաջարկվում է օրենքով, ըստ մեր զրուցակցի, ոչ միայն քաղաքականացված է դարձնում հանձնաժողովը, այլ ավելի խոցելի է դարձնում հանձնաժողովի մասնագիտացված գործունեությունը, անաչառությունը եւ վստահությունը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031