Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Գնում ենք խաղաղության, բայց այդ խաղաղությունը դեռ չի երևում․ պարտադրված անում ենք այն, ինչ պահանջում է թշնամին. Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյան

Հոկտեմբեր 31,2026 16:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ը ծրագրված էր ավելի մեծ մասշտաբի տեղերում, պետական մասշտաբների տեղերում, որի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք՝ կորուսյալ Արցախ, ՀՀ սահմանների կրճատում և այս պահի դրությամբ անորոշ ու անհասկանալի վիճակ։

Այս մասին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ «Այսօր անհասկանալի վիճակ է, գնում ենք խաղաղության, բայց այդ խաղաղությունը դեռ չի երևում, որովհետև օր օրի թշնամին շարունակում է «հաթաթա տալ»՝ սկսած Սևանից, եկեղեցիներից և այլն։ Գոնե այս ամենից հետո խաղաղությունը ստացվի, ժողովուրդը մի քիչ հանգստանա, հետագայում գուցե կարողանանք ոտքի կանգնել ու ինչ-որ բան հետ բերել, անգամ բանակցել, որովհետև այսօր մենք զրկված ենք բանակցելու հնարավորությունից, այսօր մենք պարտադրված անում ենք այն, ինչ պահանջում է թշնամին։ Ինձ համար հիմա ամենածանրը Արցախի կորուստն է, ես հիմա արդեն չեմ պատկերացնում դա հետ վերադարձնելու հնարավորությունը, ինձ համար դա անհնարին է թվում»,- ասել է Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031