Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոներկրողները մեծ վնասներ են կրում Վրաստանում. մոտ 20 հազար մեքենա է կուտակվել

Հոկտեմբեր 10,2019 21:25

Այսօր կառավարության շենքի մոտ ավտոներկրողներն էին հավաքվել եւ ինչպես իրենք ասացին՝ բողոքի ցույց չէին անում, պարզապես ուշադրություն էին խնդրում, իրենց նամակն ընթերցեցին, որով կառավարության աջակցությունն են խնդրում:

Հայ ավտոներկրողները, որոնք ճապոնական արտադրության աջ ղեկով մեքենաներ են ներկրում, տեւական ժամանակ է` չեն կարողանում Վրաստանից իրենց մեքենաները բերել Հայաստան:

Երբ այս տարվա մարտ ամսից արգելվեց աջ ղեկով մեքենաների ներկրումը, ավտոներկրողները հենց Վրաստանում  էին իրենց մեքենաները վերասարքավորում՝ ղեկը փոխում, ապա բերում Հայաստան եւ մաքսազերծում: Նրանք պատմեցին, որ հիմա Վրաստանում մեծ մեքենաների մեծ կուտակումներ են. «Քանի որ այդ մեքենաների պահանջարկը մեծ է, արդեն չենք կարողանում Վրաստանում հանձնել վերասարքավորելու: 2020 թվականին էլ մաքսատուրքերն են բարձրանալու, մենք  ժամանակի խնդիր ունենք, չենք հասցնում վերասարքավորենք: Հիմա մոտ 20 հազար մեքենա կոնտեյներներով բուրգի պես կանգնած են: Հերթերի պատճառով չենք հասցնի մինչեւ 2020 թիվը ներկրենք: Խնդրում ենք վարչապետին, որպեսզի թույլ տան այդ աջ ղեկով մեքենաները բերենք այստեղ վերասարքավորենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ավտոներկրողները պատմեցին, որ մեքենաների կուտակումների պատճառով իրենք մեծ տուգանքներ են ստիպված լինում վճարել վրացական կողմին: Բացի այս, նրանք ասացին, որ եթե կառավարությունը ժամանակավոր ընդառաջի եւ թույլ տա Հայաստանում ղեկը փոխել, ապա հայ մասնագետներն էլ կօգտվեն, ի վերջո տեղական բյուջե կգան գումարը, ոչ թե՝ Վրաստանի.«Հիմա վրացի ու ադրբեջանցի արհեստավորներն են վերասարքավորում մեր մեքենաները, էն էլ հայերինը ուշացնում են, ձգձգում: Ամեն մեքենայի ղեկ փոխելը մոտ 1500 դոլար է, գումարած՝ պահեստամասերը, 5 հոգի է աշխատում մի մեքենայի վրա: Լավ կլիներ մերոնք անեին էդ գործը, մեր մեքենաներն էլ կկարողանայինք մինչեւ 20 թիվը ներմուծել ու մաքսազերծել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031