Սոցցանցերում եւ նորաբաց կայքերում լուր էր պտտվում, թե իբր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ շուտով վերջ է դրվելու 12-ամյա կրթակարգին եւ այդ ուղղությամբ աշխատում են:
ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 12-ամյա կրթակարգը վերացնելու լուրերը կեղծ են: «Բազմիցս սա հերքվել է, նման միտում էլ չկա, երբեւէ, որեւէ հարթակից ԿԳՄՍ որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   