Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չդառնան կամակատար, ապա ՍԴ նախագահի օրինակով կարող են տեսնել, թե ինչ կլինի իրենց և իրենց ընտանիքների անդամների հետ. «Փաստ»

Հոկտեմբեր 19,2019 11:28 Share

Հրայր Թովմասյանի օրինակով իշխանությունները կարծես փորձում են ամբողջ դատական համակարգին ու բոլոր դատավորներին մեսիջ ուղարկել, որ եթե չդառնան կամակատար, ապա ՍԴ նախագահի օրինակով կարող են տեսնել, թե ինչ կլինի իրենց և իրենց ընտանիքների անդամների հետ:

Ու բնական է, որ քիչ չեն լինի այնպիսի դատավորները, որոնք «շառից ու փորձանքից հեռու» իսկապես լուռումունջ կանեն այն ամենը, ինչ կասի Փաշինյանը:

Սա՞ է հայտարարված իրավական պետությունը, երբ փորձ է կատարվում դատական իշխանությունը դարձնել իշխանության խամաճիկը, և հիմքեր են ստեղծվում բեսպրեդելի և կամայականությունների կիրառման համար:

Սա երևի թե պետք է մտահոգի ողջ հասարակությանը, քանի որ ՍԴ-ի շուրջ ստեղծված թեման մարսելուց հետո իշխանություններն անցնելու են ողջ դատական համակարգի հպատակեցմանը և ստեղծելու են ամբողջովին ուղղորդված դատական համակարգ:

Դրանից հետո կլինեն նոր թեմաներ, ու ոչ ոք այլևս երաշխավորված չի լինի, որ իր ու իր ընտանիքի անդամները չեն հայտնվի ճնշումների հորձանուտում: Դրա համար բավարար կլինի ընդամենը հակադրվել իշխանություններին, իսկ ավելի ստույգ՝ Փաշինյանին:

Այսպիսի գործընթացները հանգեցնելու են իշխանական բոլոր լծակների կենտրոնացմանը մեկ անձի ձեռքում՝ հիմքեր ստեղծելով երկրի ավտորիտարացման համար:

Արդյունքում հասարակության բաժանարար գծերը ավելի են խորանալու, իշխանության նկատմամբ խորը անվստահություն է կուտակվելու, որի պարպումը շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել:

Քանի որ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը խախտված է, ապա հասարակությունը քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի իշխանության ներսում բևեռացում տեղի չունենա:

Եթե իշխանությունների գործողությունները հանրային լուրջ դիմադրության հանդիպեն, ապա նրանք չեն համարձակվի շարունակել դատարանների վրա ճնշումները, որովհետև կզգան, որ իրենց աթոռները սկսել են երերալ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031