«Նարեկացի» արվեստի միությունում կայացավ գեղանկարիչ Գրիգոր Խաչիկյանի հերթական ցուցահանդեսը։ Բազմաթիվ խմբակային եւ 3 անհատական ցուցադրություններին հաջորդեց նրա «Հավատամքը» խորագիրը։
Աբստրակտ նկարների, բնության պատկերների կողքին գերակշիռ դերը տրված էր եկեղեցիներին, ինչը նաեւ խորագրի մի մասն էր։
Բացմանը ելույթներով հանդես եկան նկարչի առաջին ուսուցիչը՝ Արմինեն, դերասան Արմեն Բարսեղյանը, նկարիչ Մարտիրոս Բադալյանը եւ այլք։
Մեզ հետ զրույցում ուսուցչուհի Արմինեն ասաց, որ եթե նախորդ ցուցադրությունները իրար շարունակում էին, ապա այս մեկը նոր մոտեցումներ եւ ուղղություն ունի. «Գրիգորը հետաքրքիր փնտրտուքի մեջ է։ Նրա նոր գործերում դինամիկա կա: Ասես անցյալի եւ նորի մեջտեղում է։ Հուսով եմ, որ հաջորդ ցուցահանդեսն արդեն այս երկուսի սինթեզը կլինի»:

Կարդացեք նաև
Խորագիրն ու եկեղեցական նկարների գերակշռությունը նկարչի համար 2 իմաստ ունեն. առաջին հերթին եկեղեցիների դիրքի՝ աշխարհում եզակիությունը, իսկ հետո հաղորդակցությունն առ Աստված։

Ինչպես գրեթե բոլոր ներկաները, Դավիթը եւս ուներ իր սիրելի նկարը՝ «Ելք» խորագրով, որը, ինչպես հետո պարզ դարձավ, ուներ նաեւ իր հակադարձը՝ «Մուտքը»։ «Գուցե նշվեցին մի քանի նկարներ, որոնք, ըստ մյուսների, բացառիկ են, բայց ինձ համար բոլոր նկարներն էլ առանձնահատուկ են յուրովի»,- ասաց նկարիչը։
Սյուզի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2019



















































