Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն ուսումնասիրել է պաշտպանության նախարարության պետական գնումները: Ուսումնասիրվել է 2018 եւ 2019 թվականների 9 ամիսները եւ համեմատական վերլուծություն կատարվել:
Վերլուծության նպատակը առկա միտումների ուսումնասիրությունն եւ խնդրահարույց կամ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումների վերհանումն է։
Համաձայն գնումների հաշվետվողականության ARMEPS կայքի միջոցով գեներացվող տվյալների ՝ 2019թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում (9 ամիսների ընթացքում) ՊՆ-ն կնքել է 891 պայմանագիր, որի արդյունքում գեներացվել է շուրջ 33.4 մլրդ դրամի պարտավորություն։ 2018-ի նույն ժամանակահատվածում կնքվել է ավելի քիչ՝ 857 պայմանագիր, սակայն արդյունքում գեներացվել է շուրջ 4.5 մլրդ դրամով ավելի շատ՝ 37.9 մլրդ դրամի պարտավորություն:
ՊՆ գնումների բնութագիրը, 2018 եւ 2019թթ․ եռամսյակներով
Կարդացեք նաև

(190.2 մլրդ դրամ) գումարային առումով կազմել է մոտ 18%-ը, մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածի համար այս մասնաբաժինը եղել է շուրջ 23% (ընդհանուր 168 մլրդ դրամի նկատմամբ)։ Քանակային առումով ՊՆ գնումները ե՛ւ 2018-ի, ե՛ւ 2019-ի 9 ամիսների ընթացքում կազմել են ընդհանուրի շուրջ 7%-ը, համապատասխանաբար՝ 11700 եւ 12958 պայմանագրեր։
Նույն միտումներն են նկատվում նաեւ ըստ գնման ընթացակարգերի պայմանագրերի քանակային եւ արժեքային կառուցվածքի ուսումնասիրությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում քանակական եւ արժեքային առումով ՊՆ գնումներում մեծացել է ոչ մրցակցային գնումների մասնաբաժինը։ Մասնավորապես, 2019թ. 9 ամիսների ընթացքում ոչ մրցակցային գնումների մասնաբաժինն ընդհանուր ՊՆ գնումներում քանակային առումով ավելացել է շուրջ 4%-ով՝ կազմելով մոտ 10% նախորդ 6%-ի համեմատ, իսկ արժեքային առումով՝ 2%-ով՝ կազմելով 18% նախկին 16%-ի համեմատ։
«Առավոտ» օրաթերթ
09.11.2019



















































