Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում մահվան 44 դեպք արձանագրվելու մասին պնդումը ոչ միայն իրականությանը չհամապատասխանող և խիստ չափազանցված է, այլև մանիպուլյատիվ. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Նոյեմբեր 19,2026 23:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի գրառման

Տիկի՛ն Ղահրամանյան, պաշտպանության նախարարությունը մահվան դեպքերը տարանջատում է երկու խմբի՝ բանակում տեղի ունեցած (ծառայության հետ կապված) և բանակում տեղի չունեցած (ծառայության հետ չկապված):

Առաջին խմբում ներառվում են զինվորական ծառայության ընթացքում և ծառայության հետ կապված հանգամանքներում տեղի ունեցած մահվան դեպքերը։

Երկրորդ խմբում  ներառվում են այն դեպքերը, որոնք բանակում տեղի չեն ունեցել (ծառայության մեջ չլինելու ժամանակ, ծառայության վայրից դուրս, ծառայության հետ կապ չունեցող պայմաններում և հանգամանքներում (օրինակ արձակուրդում գտնվելիս)

Խնդիրը հենց այս երկու տարբեր խմբերի թվերի միավորման մեջ է։ Դրանք հաճախ գումարվում են, իսկ ստացված ընդհանուր թիվը ներկայացվում հանրությանը՝ առանց տարբերակելու՝ մահվան դեպքերից որոնք են բանակում տեղի ունեցած, և որոնք՝ ոչ։ Նման մոտեցումը խեղաթյուրում է իրական պատկերը և հանրության շրջանում ձևավորում թյուր ընկալում։

Հատկանշական է, որ պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որը տարիներ շարունակ հաշվառել և հանրայնացրել է նաև բանակում տեղի չունեցած (ծառայության հետ կապ չունեցող) մահվան դեպքերը՝ ապահովելով առավել ամբողջական տեղեկատվություն։

Հետևաբար, այս տարի բանակում մահվան 44 դեպք արձանագրվելու մասին պնդումը ոչ միայն իրականությանը չհամապատասխանող և խիստ չափազանցված է, այլև մանիպուլյատիվ։

Դուք միավորել եք բանակում տեղի ունեցած և բանակում տեղի չունեցած մահվան դեպքերը՝ առանց որևէ տարանջատման այդ ընդհանրական թիվը ներկայացնելով հանրությանը։

Սա փաստերի ոչ ճշգրիտ ներկայացում է և չի կարող ընդունելի համարվել որպես հանրային իրազեկում։

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30