Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիան» դատական հայց է ներկայացրել ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարության․ «Փաստինֆո»

Նոյեմբեր 16,2019 17:55

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը։ «Հայցը վերաբերում է ջրօգտագործման թույլտվության նախագծի ակնհայտ ապօրինի մերժելու հիմքերին, ժամկետների բացթողման, վարչական վարույթի իրականացման գործընթացների կոպիտ խախտումներին և այլն»,- ասաց Մելքումյանը։ Իրավաբանի խոսքով՝ ներկայացվել է երկու հայցադիմում, մեկը կապված է անցակետի, իսկ մյուսը՝ ժամկետի հետ, սակայն հայցադիմումների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չեն ստացել և դատարանի կողմից հայցադիմումի վարույթի ընդունման մասին տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մելքումյանը նշեց, որ ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ առաջին անգամ դիմել են փետրվար ամսին, սակայն առաջացել է լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը, այնուհետև, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, թարմացրել են հայտը։ Իսկ երկրորդ անգամ դիմել են ամռանը՝ հուլիս ամսին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930