Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ) քրեական իրավունքի դասախոս, կրիմինալիստիկայի կաբինետի նյութական պատասխանատու Վանիկ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանն իրեն արգելում է մտնել համալսարան, դրա համար հոկտեմբերից բողոք է ներկայացրել ոստիկանություն համալսարանի ռեկտորի դեմ գործ հարուցելու համար, դիմել է նաեւ ԿԳՄՍ նախարարություն:
Նա իր մուտքը Հայ-ռուսական համալսարան խոչընդոտելու մասին փորձել է զեկուցագիր ներկայացնել, սակայն չի կարողացել դա անել, քանի որ, իր պնդմամբ, արգելում են ներս մտնել: Վանիկ Հարությունյանն ասում է, որ իր դեմ հալածանքները սկսվել են այն ժամանակվանից, երբ համարձակվել է Կրիմինալիստիկայի բուհական դասագիրք գրել, որը երաշխավորվել է ՀՌՀ Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի եւ դատավարության ամբիոնի կողմից, գիտական խմբագիրն էլ եղել է նույն ամբիոնի վարիչ Ստեփան Ծաղիկյանը, որը նաեւ դասագրքի նախաբանն է գրել: Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայ-ռուսական համալսարանի լրատվականից, թե ինչ պատճառով է դասախոսն ազատվել աշխատանքից: Բուհից պարզաբանեցին, որ Վանիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար` աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1֊ին մասի 9 կետով, քանի որ օրերով աշխատանքի չէր ներկայանում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: