ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար:
Վանաձորի պետական համալսարանը առաջարկել էր 8 թեկնածու` տարեկան վարձը վճարելու համար: Բոլոր թեկնածուներին ուսումնասիրելուց հետո՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց վճարել Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող՝ Ասյա Հակոբյանի ուսման վարձը, ով սովորում է Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի 4-րդ կուրսում, կառավարում մասնագիտությամբ: Մնացած 7 ուսանողները Բանկի կողմից ստացան խրախուսական մրցանակներ: Բացի տարեկան վարձը վճարելուց, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կտրվի համալսարանն ավարտելուց հետո պրակտիկա անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքում համապատասխան թափուր աշխատատեղ լինելու դեպքում, առաջնահերթ հիմունքներով աշխատանքի ընդունվել ՎՏԲ-Հայաստան Բանկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի համար միշտ առաջնահերթություն է երիտասարդների զարգացումն ու կրթությունը, ուսումնական հաստատություններին աջակցելը և երկրի բուհերի ուսանողների մոտիվացիայի բարձրացումը դեպի ուսումնական բարձր արդյունքներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: