Serzhsargsyan.com. Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Զագրեբում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը:

Գագաթնաժողովն ընթացել է գործընկերների միջև փակ աշխատանքային ձևաչափով:
ԵԺԿ համագումարի և գագաթնաժողովի շրջանակներում ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին շփումներ է ունեցել նաև մի շարք քույր կուսակցությունների պատվիրակությունների, Եվրոպական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների հետ` քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կարդացեք նաև


















































