Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղերձը

Դեկտեմբեր 03,2019 18:09
Gorgisyan

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, որը վաղն է գալու»:

Նա առաջնորդեց ժողովրդի` անկախ եւ ինքնիշխան Հայաստան ունենալու երազանքը, հետո արդեն հարթակային պայքարը շարունակեց ռազմադաշտում: Դարձավ զինված պայքարի առաջամարտիկներից եւ առաջիններից մեկն էլ ընկավ`զենքը ձեռքին:

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի  ծննդյան օրվա առթիվ: Նա հայի այն տեսակն է, որի կարիքը միշտ կա:

Փառք ու պատիվ քեզ, հերո´ս:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031