Ամանորին ընդառաջ, մինչև հունվարի 31-ը Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից կանխիկ կամ ապառիկ տարբերակով ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում uԿանխավճարային, ինչպես նաև հետվճարային՝ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս նոր և ներկայիս բաժանորդներն, ի լրումն իրենց ինտերնետ ներառումների, կստանան հավելյալ գիգաբայթեր՝ 2 տարի շարունակ: Գիգաբայթերը կկրկնապատկվեն ՝ կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից։ Մասնավորապես՝ uԿանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 90 ԳԲ 2 տարի շարի շարունակ։
Այս պահին, օրինակ, Xiaomi Redmi 8 սմարթֆոնը կարելի է գնել ընդամենը 67 900 դրամով, ընդ որում ապառիկ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կարող են վճարել ամսական սկսած ընդամենը 2550 Դ մինչև 36 ամսվա ընթացքում։
Մոտակա ժամանակահատվածում էլ Samsung Galaxy A20s սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 99 900 դրամով, որն ապառիկ գնելու դեպքում բաժանորդները կվճարեն ամսական սկսած 3750 Դ 36 ամսվա ընթացքում։ Այս մոդելը ներկայացված կլինի սև, կապույտ ու կարմիր գույներով, որոնք գնելու դեպքում բաժանորդները կստանան նաև Eardots սև, կապույտ կամ վարդագույն ականջակալներ:

Հավելենք, որ առաջարկի շրջանակներում պարտավորություն կնքելու անհրաժեշտություն չկա:
Կարդացեք նաև
«Յուքոմ» ընկերություն


















































