Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձգություն Պերլ Հարբերում. կան զոհեր. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 05,2019 23:40

«Ամերիկայի ձայն». Հավայի նահանգում տեղակայված ամերիկյան Պերլ Հարբերի ծովային ռազմակայանում գրանցվել է հրաձգություն, որի արդյունքում կա երկու զոհ ու մեկ վիրավոր:  Մարդասպանը եղել է ռազմածովային ուժերի զինծառայող

Հրաձգությունը տեղի է ունեցել միջուկային սուզանավերի պահպանման տարածքում, որից հետո ռազմակայանում մտցվել է հատուկ դրություն:

Ադմիրալ Ռոբերտ Չադվիկը հաստատել է, որ հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել, իսկ մեկը ՝ վիրավորվել: Նրանց վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Ադմիրալը տեղեկացրեց նաև, որ հանցագործը ինքնասպանություն է գործել:

Ականատեսներից մեկը պատմում է, որ լսելով կրակոցներ, դուրս է նայել պատուհանից և տեսել երեք պառկած մարդկանց: Այնուհետև նավաստու համազգեստով մի անձնավորություն կրակել է ինքն իրեն:

Չադվիկն ասում է, որ առայժմ անհասկանալի է, թե արդյոք հրաձիգը գիտակցաբար է ընտրել իր զոհերին, թե կրակ բացել պատահական մարդկանց ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին լրանում է ճապոնացիների կողմից Պերլ Հարբեր ռազմակայանի վրա հարձակման 78-րդ տարելիցը, որի արդյունքում ԱՄՆ-ը ներգրավվեց Երկրորդ աշխարհամարտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031