Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիկներ Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը շարժվող թիրախ, նորմալ վազք մրցաձևի թիմային պայքարում 1719 միավոր արդյունքով հռչակվել են աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին՝ մաղթելով նոր հաղթանակներ։
Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիա


















































