Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա:
Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին:



Ալբանիայի Ազգային Թատրոն, Տիրանա, Ալբանիա
Կարաս – գինու ավանդական տարաները, Հայաստան
Կարդացեք նաև
Խորանաշատ Վանք, Տավուշի մարզ, Հայաստան
Եզերի ամրոց, Հորնի Յիրետին, Չեխիա
Տապիոլա լողավազան, Էսպոո, ֆինլանդիա
Սամեզանո ամրոց, Տոսկանիա, Իտալիա
Սիբարիսի հնագիտական պարկ, Իտալիա
Իվիք տուն, Վասսենաար, Նիդերլանդներ
Y-block, Կառավարական թաղամաս, Օսլո, Նորվեգիա
Սոմբիերկի էլեկտրակայան, Բիտոմ, Լեհաստան
Բելգրադի ամրոցը և շրջակայքը, Սերբիա
Պլեչնիկ մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա
Cuatro Caminos մետրոյի կայանատեղի, Մադրիդ, Իսպանիա
Եգիպտական սրահներ, Գլազգո, Միացյալ Թագավորություն:
Խորանաշատ վանք, Տավուշի մարզ
Խորանաշատ վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության հիանալի օրինակ է, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում` Ադրբեջանի հետ սահմանին մոտ, և շրջապատված է անտառապատ լանդշաֆտով: Նախկինում այն ուշագրավ մշակութային կենտրոն էր, որտեղ և՛ վանական համալիր կար, և՛ համալսարան:
Այսօր եկեղեցին շարունակում է գործել` որպես մերձակա Չինարի և Այգեձոր գյուղերի միակ պաշտամունքի վայր:
Միջնադարում կառուցված բազմաթիվ շենքերից Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Կիրակի փոքրիկ եկեղեցին կոնսերվացված են ինչպես պայմանների վատթարացման, այնպես էլ` նախկինում իրականացված ոչ պատշաճ վերականգնման աշխատանքների հետևանքով:
Հուշարձանը վտանգված է թե՛ իր ֆիզիկական, թե՛ քաղաքական համատեքստում: Մինչ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող հակամարտությունը շատ լուրջ ռիսկ է ներկայացնում հուշարձանի այցելուների համար, հուշարձանի տեղակայումն է՛լ ավելի է դժվարացնում կոնսերվացման աշխատանքների իրականացումը` մեկուսացված լինելով սողանքների հակվածությամբ սեյսմիկ գոտում:
Առաջադրումը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, մինչդեռ շվեյցարական Իլ Գերմոլիո կազմակերպությունն արդեն աշխատում է տեղի համայնքի հետ և պատրաստակամ է աջակցել պահպանման և կառավարման պլանին` հուշարձանային համալիրը վերակենդանացնելու համար:
Կարաս – Գինու ավանդական տարաները
Հայկական գինեգործության ավանդական մեթոդները կորստի լուրջ վտանգի առաջ են կանգնած: Յուրահատուկ կավե տարաները, որոնք հայտնի են որպես կարասներ, ավելի քան 6000 տարի օգտագործվել են հայկական ավանդական գինեգործության մեջ: Այս պրակտիկան, ի վերջո, լայն տարածում է գտել Միջերկրական ծովի ամբողջ տարածքում, ինչի մասին են վկայում հնագիտական պեղումների մեծածավալ արդյունքները:
Յուրահատուկ ձև ունեցող կարասները, որոնք պատրաստում են վարպետ կավագործները/բրուտները, ոլորման բարդ եղանակով, կարող են պարունակել մինչև 1500լ հեղուկ: Չնայած հայկական գինեգործության մշակույթում ունեցած լայն տարածմանը, կարասների պատրաստման ավանդական մեթոդներն ու գիտելիքները այժմ կանգնած են կորստի եզրին:
Առաջադրումը կատարվել է Karas Revival Heritage (Կարասների վերածնունդ/ մշակութային ժառանգության պահպանում) ծրագրի կողմից: Մի կազմակերպություն, որն իր ուշադրությունը սևեռել է կարասների պատրաստման մեթոդների վերածնունդին և գիտելիքի փոխանցմանը: Այս ավանդական արհեստի պահպանմանն ու արժևորմանն ուղղված ծրագրի շնորհիվ կանխատեսվում են տեղական համայնքի կրթության դրական արդյունքներ` առանցքում ունենալով այն կարևոր կապը, որ առկա է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության միջև:
ՀՀ ԿԳՄՍՆ


















































